Իր հեղափոխական կրթական ծրագրի շնորհիվ 42-ն իր ուսանողներին բացառիկ հնարավորություն է տալիս 0-ից դառնալ ծրագրավորման գուրու:
42-ը հիմնվել է 2013 թվականին Ֆրանսիայում: Կենտրոնի կրթական ծրագրի հիմքում ընկած է «ընկերը` ընկերոջը» մեթոդը, որի շնորհիվ ուսանողները լուծում են իրական խնդիրներ, կյանքի են կոչում կիրառական նախագծեր, տնօրինում են իրենց կրթական ուղին և այս ամենը սեփական ուժերով` առանց ուսուցիչների: Այս մեթոդի շնորհիվ շրջանավարտների 95%-ից ավելին բարձր վճարվող աշխատանք է գտնում շուկայում: Րիո դե Ժանեյրոից մինչև Հելսինկի և Սեուլ. աշխարհում այժմ գործում է 40-ից ավելի կենտրոն: 2020 թվականին 42 Երևանն իր տեղն է գտել այս քաղաքների շարքում` Հայաստանի ՏՏ ոլորտին բարձրակարգ մասնագետներով ապահովելու առաքելությամբ:
