42 Yerevan

42-երևանը քո ձայնով

Թումոցի՛, ուզո՞ւմ ես դառնալ 42 Երևանի ձայնը: ԵՄ-ի ու Թումոյի կողմից Հայաստան բերված ծրագրավորման այս առաջատար դպրոցը քեզ պես կամավորների կարիքն ունի: 42 Երևանի ուսանողները ծրագրավորում են սովորելու նաև ուսուցողական տեսանյութերի միջոցով, իսկ դրանք կարող են լինել քո հայերեն խոսքի ուղեկցությամբ և/կամ քո մշակմամբ: Դու կարող ես աշխատել տնից, իսկ մենք քեզ կապահովենք պրոֆեսիոնալ սարքավորումներով: Նախագծի ավարտին 42 Երևանի ուսանողները կունենան ուսումնական մեծ թվով նյութեր, իսկ քո անունը կհայտնվի տեսանյութերի հեղինակների ցանկում: Տե՛ս այս 2 նախագծերի նկարագրություններն ու պայմաններն և դիմիր մեկին կամ, ինչո՞ւ ոչ` երկուսին էլ: 

1: Տեսանյութերի մշակում

Այս նախագծի ընթացքում դու կաշխատես ընկերներիդ ձայնագրած և մշակած նյութերով ու կստեղծես վերջնական արդյունքը: Քո գործը լինելու տեսանյութերի մշակումը:

Դիմելու վերջնաժամկետ` հուլիսի 15

Նախագծի ղեկավար` Արեգ Մկրտչյան

Նախապայման`ֆիլմերի ստեղծում III

Նախագիծը կանցկացվի հուլիսի 20-ից հուլիսի 31-ը և օգոստոսի 17-ից սեպտեմբերի 3-ը, երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին` 15:00 – 17:00:

Դիմելու համար այս ձևում լրացրու հետևյալ տեղեկությունները`

2: Ձայնավորման նախագիծ

Այս նախագծի ժամանակ դու կիրականացնես տեսանյութերի հայերեն ձայնավորում:

Դիմելու վերջնաժամկետ` հունիսի 26
Նախագծի ղեկավարներ` Մարիամ Փիրիջանյան և Ալեքսանդր Անանյան
Նախագիծը կանցկացվի հունիսի 30-ից հուլիսի 31-ը և օգոստոսի 17-ից 28-ը:
Մասնակցությունը կամավորներից շաբաթական կտանի մոտ 6 ժամ:

Գրանցումն ավարտված է

3: Ձայնային մշակման նախագիծ

Այս նախագծի ընթացքում դու ձայնային մշակման ես ենթարկելու ընկերներիդ կամ նաև հենց քո ձայնագրած տեսանյութերը: 

Դիմելու վերջնաժամկետ` հուլիսի 3
Նախագծի ղեկավար` Ալեքսանդր Անանյան
Նախապայման` երաժշտություն III
Նախագիծը կանցկացվի հուլիսի 7-ից հուլիսի 31-ը և օգոստոսի 17-ից 28-ը:
Մասնակցությունը կամավորներից շաբաթական կտանի մոտ 6 ժամ, որից` դասընթաց նախագծի ղեկավարի հետ յուրաքանչյուր երեքշաբթի 10:30-ից 14:30-ը:

Գրանցումն ավարտված է